«Ուրարտուն» պայմանագիր է ստորագրել 26-ամյա ռուս հարձակվող Մաքսիմ Մայրովիչի հետ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Մայրովիչն առաջին անգամ Հայաստանում սկսեց հանդես գալ 2019-ին՝ համալրելով «Նոայի» կազմը, որն այդ տարի դարձավ Հայաստանի գավաթակիր և փոխչեմպիոն: 2021-ի սկզբին նա տեղափոխվեց ռուսական «Ակրոն», իսկ աշնանը կրկին վերադարձավ «Նոա»:
«Նոայի» կազմում անցկացրած 69 խաղում նա խփել է 25 գոլ, կատարել 10 արդյունավետ փոխանցում՝ այսպիսով դառնալով «Նոայի» պատմության լավագույն ռմբարկուն:
Ֆուտբոլիստն անցած մրցաշրջանում կրկին «Նոայի» ռմբարկուն էր` խփած 9-ը գոլով և 3 գոլային փոխանցումով։
























































