Հռոմում շարունակվող ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը սփոփիչ գոտեմարտում բացահայտ առավելության հասավ չեխ մարզիկի նկատմամբ և կպայքարի բրոնզե մեդալի համար:
Ավելի ուշ բրոնզե մեդալի համար կմրցի 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը։
Հիշեցնենք, որ 55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը, ստացած վնասվածքի պատճառով, չգոտեմարտեց բրոնզե մեդալի համար։
Այսօր պայքարի մեջ մտած 67կգ քաշային Աշոտ Խաչատրյանը և 72կգ քաշային Արման Խաչիկյանը մեկնարկեցին հաղթանակով, իսկ 97 կգ քաշային Հրանտ Միքայելյանը մեկնարկային գոտեմարտում 0:8 հաշվով պարտվեց էստոնացի մարզիկին:
Իսկ քիչ առաջ 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը մեկնարկում 10:0 հաշվով հաղթել է մրցակցին և դուրս եկել քառորդ եզրափակիչ: