Մադրիդի քաղաքապետ Խոսե Լուիս Մարտինես-Ալմեյդան, ով «Ատլետիկոյի» երկրպագու է, խոսել է «Ռեալի»՝ Չեմպիոնների լիգայի հաղթանակների մասին։
«Մադրիդը երկար ժամանակ ապրում է ֆուտբոլում. ընդհանուր առմամբ, մեր թիմերը Չեմպիոնների լիգայում տարել են 14 հաղթանակ։ Այս ցուցանիշը վկայում է, թե որքան կարևոր է ֆուտբոլը մեզ համար»,- մեջբերում է Իսպանիայի մայրաքաղաքի քաղաքապետին Ok Diario-ն։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայում բոլոր 14 հաղթանակները Մադրիդի «Ռեալի» հաշվին է։ «Ատլետիկոն» դեռ չի հաղթել Հին աշխարհամասի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում։
Նախորդ մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» նվաճեց ևս մեկ չեմպիոնական տիտղոս՝ եզրափակիչում նվազագույն 1:0 հաշվով հաղթանակ տանելով «Լիվերպուլի» նկատմամբ:
























































