Այսօր մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի 3 ներկայացուցիչ կպայքարեն բրոնզե մեդալի համար։
55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանի և 87 կգ քաշային Վիգեն Նազարյանի մրցակիցների անունները հայտնի կդառնան սփոփիչ գոտեմարտերից հետո, իսկ 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը սփոփիչ գոտեմարտում կմրցի Չեխիան ներկայացնող՝ հայազգի մարզիկ Արթուր Սարգսյանի հետ։
Հիշեցնենք, որ Հոմերոս Առաքելյանը կիսաեզրափակչում պարտվեց ռումինացի ըմբիշին։ Առաքելյանը առաջնությանը մասնակցում էր վնասվածքով, որը գլուխ էր բարձրացրել գոտեմարտի ընթացքում և Հոմերոսը գորգը լքել էր բժիշկների օգնությամբ:
Վիգեն Նազարյանը կիսաեզրափակչում 1:3 հաշվով պարտվել էր վրացի մարզիկին, իսկ Ալբերտ Վարդանյանը մեկնարկային գոտեմարտում զիջել էր ուկրաինացի ըմբիշին։
Այսօր՝ մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ կմտնեն 60 կգ քաշայի Սուրեն Աղաջանյանը, 67գ քաշային Աշոտ Խաչատրյանը, 72կգ քաշային Արման Խաչիկյանը, 82կգ քաշային Հայկ Մխիթարյանը և 97կգ քաշային Հրանտ Միքայելյանը։
Հունահռոմեականներից հետո մրցագորգը կտրամադրվի ազատ ոճայիններին։