ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Էդուարդ Բագրինցևի գործակալը խոսել է ֆուտբոլիստի ապագայի մասին.
«Էդուարդի առաջնահերթությունը եղել և մնում է ԲԿՄԱ-ն, այլ տարբերակներ չկան: Հիմնական կազմում ամրապնդվելն առաջնահերթություն է այսօր։ Ուսումնամարզական հավաքից հետո կլինի ամբողջական պատկեր, Աստված տա՝ դրական։
Հայկական անձնագիր ստանալու և ազգային հավաքականի հարցն ընթացքի մեջ է»,- Metaratings.ru-ին ասել է ֆուտբոլիստի ներկայացուցիչը։
Երիտասարդական լիգայի վերջին մրցաշրջանում Բագրինցևը ԲԿՄԱ-ի կազմում մասնակցել է 23 հանդիպման և դարձել 5 գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 19-ամյա հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 200 հազար եվրո։
Ավելի վաղ «РБ Спорт»-ն արդեն հաղորդել էր, որ ֆուտբոլիստը զբաղված է Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցերով, որը ավարտին կհասցվի այս ամառ։
Ավելի վաղ նա հանդես է եկել Ռուսաստանի Մ15 և Մ19 հավաքականներում։
























































