Այսօր Հռոմում մեկնարկել է մինչև 20 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
55կգ քաշային Հոմերոս Առաքելյանը կիսաեզրափակիչում պարտվեց ռումինացի մրցակցին:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ մեր մարզիկը առաջնությանը մասնակցում էր վնասվածքով, որն ավելի զգացնել տվեց հենց գոտեմարտի ընթացքում:
Հոմերոսը գորգը լքել է բժիշկների օգնությամբ:
Ավելի ուշ հայտնի կդառնա` կկարողանա արդյոք մեր մարզիկը պայքարել բրոնզե մեդալի համար, թե ոչ։