Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան որոշել է որտեղ է ապրելու «Յուվենտուս» վերադառնալուց հետո։ Այս մասին հաղորդում է Corriere della Serra-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Պոգբան կբնակվի այն առանձնատանը, որն ավելի վաղ վարձակալում էր «Յուվենտուսի» նախկին խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն։
Շքեղ վիլլան ավելի քան 1000 քառակուսի մետր տարածք․ այնտեղ կա թուրքական բաղնիք, մարզասրահ, ավտոտնակ, 4 ննջասենյակ՝ լոգարաններով և այգի։
Պոլ Պոգբան արդեն առաջիկա օրերին պայմանագիր կկնքի «Յուվենտուսի» հետ։ Նա 2012-2016 թվականներին արդեն խաղացել է թուրինյան ակումբի կազմում։