ԱՄՆ-ում «Բարսելոնայի» և «Ռեալի» հանդիպումները կանցկացվեն լեփ-լեցուն տրիբունաներով։
Էլ Կլասիկոյի տոմսերը սպառվել են մեկ շաբաթվա ընթացքում: Խաղը կհյուրընկալի «Ալեգիանտ» մարզադաշտը, որը տեղավորում է 63 հազար հանդիսական:
«Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպւոմը կկայանա հուլիսի 23-ին` Լաս Վեգասում։ Հուլիսի 26-ին ԱՄՆ-ում կայանալիք ևս մեկ ընկերական խաղում կհանդիպեն «Բարսելոնան» և «Յուվենտուսը»։
Հանդիպումը կանցկացվի Դալասի «Քոթոն Բոուլ» մարզադաշտում, որը տեղավորում է 92100 մարդ։ Այս խաղի բոլոր տոմսերը նույնպես սպառված են։
«Ռեալ»-«Յուվենտուս» խաղն էլ կկայանա հուլիսի 30-ին Փասադենայի «Ռոուզ Բոուլ» մարզադաշտում, որը տեղավորում է 92542 հանդիսական:
























































