Իսպանական «Դեպորտիվոն» հայտարարել է, որ համաձայնության է եկել Մադրիդի «Ռեալի» հետ Նոել Լոպեսի՝ մադրիդյան ակումբ տեղափոխության հարցում։
19-ամյա հարձակվողն առաջիկա մրցաշրջանը կսկսի Մադրիդի «Կաստիլյայի»՝ երիտասարդական թիմի կազմում։
«Ակումբները համաձայնության են եկել խաղացողի տրանսֆերի շուրջ, ինչպես նաև պայմանավորվել են տարբեր բոնուսների շուրջ՝ կախված նրանից, թե ինչպես կզարգանա հարձակվողի պրոֆեսիոնալ կարիերան»,- ասվում է գալիսիական ակումբի պաշտոնական կայքում։
Լոպեսը հանդես է գալիս Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում։ «Դեպորտիվոյի» հիմնական կազմում անցկացրած 32 խաղում նա խփել է չորս գոլ։
























































