Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն հրաժարվել է «Լոս Անջելես» տեղափոխվել` Լա Լիգայում մնալու համար։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 34-ամյա բրազիլացին պատրաստ է տեղափոխվել եվրոպական նոր լիգա, թեև կնախընտրեր մնալ Իսպանիայում։ Հաղորդվում է, որ Մարսելոն Լա Լիգայում երեք առաջարկ ունի՝ «Վալյադոլիդից», «Խետաֆեից» և «Ռայո Վալեկանոյից»։
Օրերս ամերիկյան ակումբ տեղափոխությունը հաստատեց Մադրիդի «Ռեալի» մեկ այլ նախկին խաղացող՝ վինգեր Գարեթ Բեյլը:
Մարսելոն «Ռեալում» հանդես է եկել 2007-2022 թվականներին։
























































