«Ատալանտայի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը կարող է փոխել ակումբը։
CalcioAtalanta-ի փոխանցմամբ ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Տորինոն», որը Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը։
Ըստ աղբյուրի՝ «ցլերը» ցաանկանում են վարձակալել ռուս ֆուտբոլիստին՝ հետագայում վերջինիս տրանսֆերը ձեռք բերելու իրավունքով։ Միրանչուկը 2021/2022 մրցաշրջանում անցկացրել է 19 հանդիպում՝ կատարելով 5 գոլային փոխանցմում։
26-ամյա կիսապաշտպանի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։ բերգամոյականների հետ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը լրանում է 2024 թվականի ամռանը։