«Լիվերպուլի» նախկին պաշտպան, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը կարծում է, որ մերսիսայդյան ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պետք է նոր կենտրոնական պաշտպանի ձեռք բերի:
«Կոնատեն վերջերս այնքան էլ լավ տեսք չունի: Իսկապես վատ: «Լիվերպուլը պետք է ամռանը նոր պաշտպան գնի»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Empire of the Kop-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ «Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Այնտրախտի» պաշտպան Ուիլյամ Պաչոյին։
Ֆուտբոլիստը գերմանական ակումբ է տեղափոխվել 2023 թվականի հուլիսին «Անտվերպենից»։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: Transfermarkt-ը պաշտպանին գնահատում է 30 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում Պաչոն անցկացրել է 40 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: 34 տուրից հետո «Լիվերպուլը» 74 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի երրորդ հորիզոնականը։ Առաջնությունը գլխավորում է «Արսենալը» (77 միավոր):