Երևանում այսօր կավարտվի բասկետբոլի SADA CUP անունը կրող միջազգային մրցաշարը։
Երկու տուրից հետո Հայաստանի հավաքականը տոնել է նույնքան հաղթանակ և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է առաջին հորիզոնականը։
Իրանը և Սիրիան ունեն մեկական հաղթանակ և պարտություն, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Իրանը երկրորդն է։ Երկու խաղից հետո Team USA-ն կրել է երկու պարտություն և զբաղեցնում է վերջին՝ չորրորդ հորիզոնականը։
Վերջին տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Սիրիայի հետ, Իրանն էլ կհանդիպի Team USA-ին։ Հիշեցնենք, որ այս մրցաշարից հետո Հայաստանի ընտրանին մասնակցելու է փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը։