«Ինտեր Մայամիի» հարձակվող Գոնսալո Իգուաինը վերհիշել է «Ռեալում» անցկացրած ժամանակաշրջանը։
««Ռեալը» պատմության լավագույն ակումբն է։ Այն ՉԼ 14 հաղթանակ ունի, դա ռեկորդ է։
Հայտնվել այդ ակումբում 19 տարի ու մինչև 26 տարեկան այնտեղ խաղալն ինձ համար դրախտային հաճույք էր։ «Ռեալից» լավ ոչինչ չկա»,- Իգուաինի խոսքերն է փոխանցում La Nacion-ը։
Իգուաինը մադրիդյան ակումբում խաղացել է 2007-2013 թվականներին։