«Ռեալի» ֆուտբոլիստ Ռոդրիգո Գոեսը պատմել է ՉԼ եզրափակչի մասին։ Այդ խաղում մադրիդցիները նվազագույն հաշվով հաղթեցին «Լիվերպուլին»։
«Ինձ համար դժվար խաղ էր կիսաեզրափակչում արածիս պատճառով, մեռնում էի դաշտ դուրս գալու համար։ Վստահ եմ, որ եթե ավելի երկար խաղայի, գոլ կխփեի։ Նման զգացողություն ունեի։
Մեռնում էի դաշտ դուրս գալու ցանկությունից, նույնիսկ խաղավարտին սկսեցի վիճել Անչելոտիի հետ․ «Ես պիտի խաղամ, ես պիտի խաղամ»։ Նա ասաց․ «Հանգիստ, ես քեզ դաշտ դուրս կբերեմ»։
Վստահ չեմ՝ որերորդ րոպեն էր, բայց գրեթե խաղի վերջն էր։ Ես Անչելոտիին ասացի․ «Պրոֆեսոր, ես չե՞մ խաղալու»։ Նա ասաց․ «Հանգիստ, մենք պիտի փակվենք», որովհետև հաշիվը 1-0 էր ու նա ուզում էր ավելի փակ ֆուտբոլ խաղալ։ Այդ ժամանակ ես ասացի․ «Գրողը տանի, ծերուկ, մենք իմ շնորհիվ ենք այստեղ։ Ես պիտի խաղամ»։ Նա ասաց․ «Հանգստացիր, կխաղաս»։
Հետո վերջում նա ինձ դաշտ դուրս բերեց։ Բայց միայն տիտղոսը նշանակություն ունի։ Եվ, իհարկե, կիսաեզրափակչում պատմություն գրվեց, և ես շատ ուրախ եմ դրա համար»,- ասել է կիսապաշտպանը Bola da Vez-ի հետ զրույցում։