Գարեթ Բեյլը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվում է MLS-ը ներկայացնող «Լոս Անջելես» ակումբ։ Այս մասին տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ գործարքն արդեն ավարտված է․ պայմանագիրը նախատեսված է մեկ տարով՝ երկարաձգման հնարավորությամբ։
Նշվում է, որ նա առաջարկներ ուներ նաև Եվրոպայից, բայց ուզում է իրեն փորձել ԱՄՆ-ում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտարարվել էր Ջիորջիո Կյելինիի՝ «Լոս Անջելես» տեղափոխության մասին։