«Յուվենտուսի» նախկին հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն խոսել է «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկինբ կիսապաշտպան Պոլ Պոգբայի՝ Ա Սերիա հնարավոր վերադարձի մասին.
«Որոշ առումներով սա այլ սպորտ է: Թվում է՝ Պրեմիեր-լիգայում դու ավելի շատ ես վազում, ֆիզիկապես ավելի լավ ես պատրաստված, ավելի տպավորիչ ես: Իտալիայում այս ամենը ևս կա: Իտալիա պայքարում թե՛ ակումբների, թե՛ հավաքականների մակարդակով:
Նախորդ մրցաշրջանը ցույց տվեց այդ ամենը: Կոնֆերենցիաների լիգայում «Ռոմայի» հաղթանակը լավ հույս է եվրագավաթային ապագայի համար: Այս կերպ, Լուկակուի՝ «Ինտեր», և Պոգբայի՝ «Յուվենտուս» տեղափոխությունները կարող են հիանալի քայլ հանդիսանալ իտալական ֆուտբոլի համար, որպեսզի նոր ուժեղ դառնանք ու լինենք մրցունակ Չեմպիոնների լիգայում»,- Դել Պիերոյի խոսքերն է փոխանցում ESPN-ը: