Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։
Ազատ ոճի ըմբիշ 45կգ քաշային Արման Հարությունյանը հաղթել է թուրք Զադեին և նվաճել բրոնզե մեդալ։
51 կգ քաշային Նարեկ Հակոբյանը 0:6 հաշվով զիջել է եզրափակչում և դարձել արծաթե մեդալակիր, իսկ 71 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը 5:6 հաշվով ցավալի պարտություն կրեց բրոնզե մեդալի համար պայքարում: