«Ռոմայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է ազատ գործակալի կարգավիճակով հռոմեական ակումբից հեռանալուն։
Ինչպես հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրան՝ արդեն մյուս շաբաթ Մխիթարյանը բուժզննում կանցնի և երկու տարվա պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ։
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «գայլերի» հետ և որոշել է միանալ «ներաձուրիներին»: