«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեի ծառայություններն առաջարկել են ֆրանսիական «Մարսելին»։ Այս մասին հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը Թվիթերում։
27-ամյա Լանգլեն 2018 թվականին է դարձել կատալոնական թիմի ֆուտբոլիստ, ուր տեղափոխվել է «Սևիլիայից» 35․9 մլն եվրոյի դիմաց։
Այդ ժամանակից ի վեր նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 159 հանդիպման, դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Կլեմանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2026 թվականին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի հավաքականի պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Տոտենհեմը»։