Հաստատվել են Չեմպիոնների Լիգայի 2022/23թթ. խաղարկության որակավորման առաջին փուլի «Փյունիկ» — «Կլուժ» զույգի հանդիպումների օրը և ժամը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Թիմերի պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 13-ին՝ Կլուժ-Նապոկա քաղաքի «Կոնստանտին Ռադուլեսկու» մարզադաշտում: Խաղը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 22:30-ին:
«Փյունիկ» — «Կլուժ» խաղի տոմսերի վաճառքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
























































