Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն ազատ գործակալի կարգավիճակով կարող է տեղափոխվել «Միլան»։ Այս մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ Մարսելոն «Ռեալում» խաղացել է մոտ 15 տարի: Նա «Ռեալի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի հինգ տիտղոս։
«Միլանը» անցած մրցաշրջանում 11 տարի անց առաջին անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնությունը։