Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ.առաջնության ընտրական փուլի 8-րդ տուրի խաղում Ուկրաինայի հավաքականն ընդունել էր Պորտուգալիայի հավաքականին:
Հանդիպումը կայացել Է Կիևի «Օլիմպիական» ստադիոնում և ավարտվել 2:1 հաշվով՝ հօգուտ ուկրաինացիների: Տանտերերի կազմում գոլերով աչքի ընկան հարձակվողներ Ռոման Յարեմչուկն ու Անդրեյ Յարմոլենկոն:
Այսպիսով, Ուկրաինայի հավաքականը 7 խաղում վաստակել է 19 միավոր և ժամանակից շուտ դուրս եկել Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ: Ուկրաինացիները միանգամից Եվրոպայի առաջնության են դուրս եկել պատմության մեջ առաջին անգամ։
Հիշեցնենք, որ 2012-ին Եվրոպայի առաջնությունն անցկացվել Է Ուկրաինայում և Լեհաստանում, այդ պատճառով Ուկրաինայի ազգային թիմն ավտոմատ կերպով որակավորվել է մրցաշարին: