Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսասնյանը վստահ հաղթանակ է տարել մեկնարկում` 1/8 եզրափակչում 7:1 հաշվով առավելության հասնելով թուրք Ջենք Իլդեմի նկատմամբ:
Ալեքսանյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Նշենք` հաղթանակով է մեկնարկել նաև 82 կգ քաշային Ռուբեն Ղարիբյանը: Նա որակավորման փուլում 8:0 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Իգոր Պետրիշինին:
Քառորդ եզրափակչում նա կմրցի իտալացի Չիրո Ռուսոյի հետ: