Հայաստանի հավաքականն այսօր՝ հունիսի 14-ին, սեփական հարկի տակ կընդունի Շոտլանդիայի ընտրանուն:
Շոտլանդիայի ընտրանու դեմ խաղում մեր հավաքականը խաղադաշտ դուրս կգա կարմիր խաղաշապիկով, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի չորրորդ տուրի Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը կկայանա հունիսի 14-ին և կմեկնարկի 20։00-ին։

























































