«Յուվենտուսի» մամուլի ծառայությունն իր սոցիալական ցանցերում հայտարարել է Ջանլուիջի Բուֆոնի ֆուտբոլի ակադեմիայի հետ համագործակցության մեկնարկի մասին։
Համագործակցության նպատակն է երիտասարդ դարպասապահների տեխնիկական մասնագիտացման դասընթացներ կազմակերպել «Յուվենտուսի» ակադեմիայում:
Կողմերի միջև համագործակցությունը կտևի մեկ տարի։
Հիշեցնենք, որ Բուֆոնի ֆուտբոլի ակադեմիան բացվել է 2021 թվականին։