Եվրո-2020-ի ընտրական փուլի Բուլղարիա-Անգլիա հանդիպումը երկու անգամ դադարեցվել է:
Հանդիպման ժամանակավոր դադարների պատճառը տրիբունաներից ռասիստական աղաղակներն են։ Առաջին խաղակեսում հաղորդավարը մարզադաշտում հայտարարել էր, որ եթե բղավոցները կրկնվեն, խաղը կդադարեցվի։ Դադարների ընդհանուր տևողությունը կազմել է ավելի քան հինգ րոպե։
Ռասիզմի դեմ պայքարի ՈՒԵՖԱ-ի արձանագրության համաձայն, տրիբունաներից ռասիստական արտահայտությունների դեպքում խաղի գլխավոր մրցավարը պետք է կապ հաստատի մարզադաշտի հաղորդավարի հետ, որպեսզի վերջինս պահանջի դադարեցնել նման վարքագիծը:
Կարգի կրկնակի խախտման դեպքում մրցավարը կարող է որոշ ժամանակով խաղացողներին տանել հանդերձարան։ Եթե ռասիստական աղաղակները շարունակվեն, խաղը պետք է դադարեցվի: