CIES Football Observatory կազմակերպությունը հրապարակել է տրանսֆերային վերջին երկու պատուհաններին ակումբների տրանսֆերային բալանսի զեկույցը։
Ամենաբացասական բալանսը Մադրիդի «Ռեալինն» է՝ մինուս 181 միլիոն եվրո։ Մադրիդյան ակումբը վերջին երկու պատուհաններին ծախսել է 330 միլիոն եվրո 7 տրանսֆերի վրա ու վաստակել է 149 միլիոն եվրո 7 ֆուտբոլիստների վաճառքից։
Լիգաների ընդհանուր տրանսֆերային բալանսը ունի հետևյալ տեսքը․ ԱՊԼ՝ մինուս 844 միլիոն եվրո, Լա լիգա՝ մինուս 418 միլիոն եվրո, Ա սերիա՝ մինուս 407 միլիոն եվրո, Բունդեսլիգա՝ մինուս 263 միլիոն եվրո, Լիգա 1՝ պլյուս 106 միլիոն եվրո։
Բացասական բալանսով թոփ-10 ակումբները․
1. «Ռեալ Մադրիդ» – մինուս 181 միլիոն եվրո (ծախսված՝ 330 միլիոն, վաստակած՝ 149 միլիոն)
2. «Ասթոն Վիլա» – մինուս 169 միլիոն (172, 3)
3. «Բարսելոնա» – մինուս 166 միլիոն (288, 122)
4. «Մանչեսթեր Յունայթեդ» – մինուս 151 միլիոն (244, 93)
5. «Տոտենհեմ» – մինուս 141 միլիոն (204, 63)
6. «Մոնակո» – մինուս 121 միլիոն (211, 90)
7. «Ինտեր» – մինուս 111 միլիոն (235, 124)
8. «Յուվենտուս» – մինուս 94 միլիոն (235, 141)
9. «Ֆիորենտինա» – մինուս 93 միլիոն (137, 44)
10. «Հերտա» – մինուս 92 միլիոն (117, 25).