Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջո Քոուլը մեկնաբանել է «Ռոմայի» հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում. եզրափակչում հռոմեացիները 1-0 հաշվով հաղթել են «Ֆեյենորդին»:
«Ամեն ինչ կապված է այս մեծ ակումբի հետ, որը լավ աջակցություն է ստանում, բայց չի օգտագործել իր ողջ ներուժը:
Մեծն Ֆրանչեսկո Տոտտին չկարողացավ դա անել, բայց այս խաղացողներն արեցին: Նրանք խաղում էին հռոմեացի զինվորների պես։ Պաշտպանողական հնգյակը ֆանտաստիկ էր, իսկ Ռուի Պատրիսիոյի ելույթը՝ ակնառու:
Դա հիանալի էր․․. Երբ ես սա տեսնում եմ, ցանկանում եմ վերադառնալ խաղադաշտ»,- Քոուլի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։