Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին շնորհավորել է «Ռոմային»՝ Կոնֆերենցիաների լիգայում հաղթելու կապակցությամբ։ Մայիսի 25-ին հռոմեացիները եզրափակիչում հաղթեցին «Ֆեյենորդին» (1:0):
«Շնորհավորում եմ կախարդական «Ռոմային», — գրել է Անչելոտին Թվիթերում:
Հավելենք, որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ դուրս գալուց հետո դիմել էր Անչելոտիին՝ այս մրցաշրջանում միասին եվրոպական մրցաշարերում հաղթելու կոչով։ Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մադրիդի «Ռեալը» կհանդիպի «Լիվերպուլի» հետ։
Եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: