«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Ֆեյենորդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո կիսվել է իր հույզերով. պորտուգալացին արցունքն աչքերին է հարցազրույց տվել, նշում է Ջանլուկա դի Մարցիոն։
«Այնքան բան է գալիս իմ մտքով։ Ես այստեղ եմ տասնմեկ ամիս․․․Գավաթը կմնա ոչ միայն «Ռոմայի», այլ նաև իմ պատմության մեջ։ Դա ինձ ստիպում է մի փոքր ծեր զգալ ինձ, բայց դա լավ է իմ կարիերայի համար: Հիմա արձակուրդ եմ գնում։
«Ռոմայի» հետ եվրոպական տիտղոս նվաճելը յուրահատուկ բան է: Մի բան է հաղթել, երբ դա բոլորն են սպասում: Ես մտածում եմ «Ռոմայի» երկրպագուների մասին, հուսով եմ, որ նրանք կարող են զվարճանալ և անհամբեր սպասել, թե երբ ենք միասին նշելու այս իրադարձությունը:
Կոնֆերենցիաների լիգան այն մրցաշարն է, որն ի սկզբանե մեզ հնարավոր էր թվում, խումբն ավելի ու ավելի ուժեղացավ, իսկ հետո կիսաեզրափակիչը կայացավ մեծ Մարսելի, իսկ եզրափակիչը՝ մեծ Ֆեյենորդի հետ։ Նույնիսկ առաջնությունում մենք կարող էինք ևս մի քանի միավոր վաստակել, բայց մենք երբեք չկորցրեցինք վերջնական նպատակը՝ Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելը:
Եթե նույնիսկ խոսակցություններ լինեն, ես մնում եմ «Ռոմայում», անկասկած: Ես ուզում եմ մնալ Հռոմում. մենք պետք է հասկանանք ակումբի սեփակատերերից, ովքեր ֆանտաստիկ մարդիկ են, թե ինչ են ուզում անել: Մենք պարզապես պետք է որոշենք հաջորդ մրցաշրջանի ուղղությունը»,- Մոուրինյուին է մեջբերում Ջանլուկա դի Մարցիոն։