Առնե Սլոտը խոսել է «Ռոմայի» դեմ հանդիպման մասին. «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը։
«Մենք գիտենք, թե ինչ է սպասվում, բայց ամեն ինչ կարող է պատահել: Երբեմն մրցակցի մարզիչը ինչ-որ անակնկալ է պատրաստում։ Մենք շատ ենք դիտել «Ռոմայի» հանդիպումները, ուստի հուսով եմ, որ մանրակրկիտ պատրաստվել ենք հանդիպմանը:
Մենք «Ռոմայի» հետ շատ խաղեր ենք դիտել, և նա գրեթե միշտ խաղում է նույն ոճով: Ինձ կզարմացնի, եթե մրցակիցը չորեքշաբթի օրը պաշտպանությունից խաղա:
Հիմնական դարպասապահ Բեյլոյի վիճակը գնալով լավանում է. նա արդեն մեկ շաբաթ է, ինչ առանց խնդիրների մարզվում է մեզ հետ։ Եթե անակնկալներ չլինեն, ապա չորեքշաբթի նա լիովին պատրաստ կլինի հանդիպմանը։ Այնպես որ, հավանականությունը շատ մեծ է, որ Ջասթինը կխաղա»,- մեջբերում է Սլոտին ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։