Հայաստանի գավաթակիր «Նորավանքը» դիմել է սպորտային արբիտրաժային դատարան, կապված ՀՖՖ-ի՝ ՈՒԵՖԱ-ի արտոնագիր չտրամադրելու վերաբերյալ:
Ի պատասխան ՀՖՖ հայտարարությանը, («Նորավանք ՍԱ»-ն չի բավարարում ՈՒԵՖԱ-ի Ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի կանոնակարգի (2018թ․ խմբագրություն) Հոդված 12-ի ու ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի Հոդված 11․02-ի պահանջներին և, հետևաբար, չի կարող հանդիսանալ ՈՒԵՖԱ-ի արտոնագրի թեկնածու) մեր ակումբն արդեն դիմել է սպորտային արբիտրաժային դատարան (CAS): Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում մենք կստանանք դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ այսօր ՀՖՖ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի Հայաստանի գավաթակիրը չի կարողանա մասնակցել եվրագավաթային մրցաշարերին: