«Յուվենտուսը» մոտ օրերս ծրագրում է կապ հաստատել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալների հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը զգում է, որ ֆրանսիացին հետաքրքրված է թիմ վերադառնալով, նույնիսկ եթե նրանց առաջարկը ցածր լինի ՊՍԺ-ից:
Նշվում է, որ Պոգբան չի շտապում որոշում կայացնել, քանի դեռ նրա գործակալը բանակցություններ է վարում ակումբների հետ։
Պոգբան Յուվեի կազմում հանդես է եկել 2012-ից 2016 թվականներին: