«Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան ճանաչվել է թիմի՝ ապրիլի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Իսպանացին այս մրցաշրջանում առաջին անգամ արժանացել է «Լիվերպուլի» ամսվա լավագույն խաղացողի մրցանակին: Տիագոն մեկ ամսվա ընթացքում անցկացրել է 9 հանդիպում, 7 անգամ դուրս է եկել մեկնարկային կազմում։
Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի կիսապաշտպանը «Լիվերպուլի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ: