Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Ժոզե Մոուրինյուի հույզերի մասին Կոնֆերենցիաներ լիգայի եզրափակիչ դուրս գալուց հետո.
«Շատերը թերահավատորեն էին վերաբերվում Կոնֆերենցիաների լիգային: Ես հաղորդագրություն ստացա Ժոզե Մոուրինյուից, երբ «Ռոման» դուրս եկավ եզրափակիչ, նա շատ հուզված էր։ Նույնիսկ աղջիկներն ինձ այդքան սրտիկներ չեն ուղարկել:
Ժոզե Մոուրինյուն ֆուտբոլով ապրող մարդ է, ով զգացմունքային է դրանով: Նրան չի հետաքրքրում` կհաղթի, թե կպարտվի: Նա արդեն ամեն ինչ հաղթել է ակումբային ֆուտբոլում, և այժմ նա հնարավորություն ունի դառնալու պատմության մեջ առաջին մարզիչը, ով կհաղթի Կոնֆերենցիաների լիգան, դա նրա համար շատ բան է նշանակում։ Սա մրցաշարի հիանալի գովազդ է»,- մեջբերում է ՈւԵՖԱ-ի նախագահին 24ur-ը:
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչում Մոուրինյուի «Ռոման» կհանդիպի «Ֆեյենորդի» հետ: Խաղը կկայանա մայիսի 25-ին։