Իտալացի մասնագետ Դոմենիկո Տեդեսկոն պաշտոնապես նշանակվել է Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ:
34-ամյա մարզչի շնորհանդեսը տեղի է ունեցել մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ինձ համար մեծ պատիվ է լինել այնպիսի թիմում, ինչպիսին է «Սպարտակը», որն ունի նման պատմություն և ավանդույթներ։ Ես հիմա հետաքրքիր ժամանակահատված ունեմ, ծանոթանում եմ թիմին, և այդ զգացողությունները ինձ շատ են դուր գալիս», — Տեդեսկոյի խոսքը մեջբերում է sport-express-ը:
Տեդեսկոյի վերջին ակումբը Գելզենկիրխենի «Շալկեն» էր։ 2018-ին Տեդեսկոն գերմանական ակումբին դուրս բերեց Չեմպիոնների լիգա, սակայն գարնանը պաշտոնանկ արվեց «Ման Սիթիից» 0:7 հաշվով կրած պարտությունից հետո: