«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Զդենեկ Զեմանը քննադատել է Ժոզե Մոուրինյուի աշխատանքը՝ նշելով, որ թիմի հայտնվելը Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակչում չի վկայում, որ մարզիչը լավ է աշխատում։
«Այն, որ Մոուրինյուն Ռոմայի հետ հասավ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ, միայն ցույց է տալիս մրցաշարում մրցակցության ցածր մակարդակը: Խոսքը ֆուտբոլային առումով քիչ զարգացած երկրների մրցակցության մասին է…
Մոուրինյուն հաղթել է միայն նախկինում հաջող հանդես եկած թիմերի հետ։ Միակ բացառությունը «Պորտուն» է»,- RAI Rádio-ին ասել է Զեմանը:
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչում «Ռոման» կհանդիպի «Ֆեյենորդի» հետ: Խաղը նախատեսված է մայիսի 25-ին։