Պատանի ազատ ոճային ըմբիշները 3 մեդալ են նվաճել Աբդոլահ Մովահեդի անվան գավաթի խաղարկությունում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Իրանի Ամոլում կայացած մրցաշարում ոսկե մեդալակիր է դարձել 48 կգ քաշային Սաշա Պետրոսյանը: Արծաթե մեդալ է նվաճել Արման Հարությունյանը (45կգ): Բրոնզե մեդալն էլ բաժին է հասել Հայկ Գասպարյանին (48 կգ):
Թիմը մրցավայր էր մեկնել հավաքականի ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի և մարզիչ Արմեն Շահվերդյանի գլխավորությամբ: