ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը մամլո հաղորդագրություն է հրապարակել Գործադիր կոմիտեի որոշումներով։
Որոշումներից մեկը եղել է 2023 թվականի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչի մարզադաշտի և քաղաքի ընտրության վերաբերյալ։
Հաջորդ մրցաշրջանի եզրափակիչը կկայանա հունիսի 7-ին՝ Պրահայի Eden Arena մարզադաշտում։
Այս մրցաշրջանում Եվրոպայի երրորդ կարևորագույն մրցաշարի եզրափակիչը կանցկացվի մայիսի 25-ին Տիրանայի «Արենա Կոմբետարե» մարզադաշտում (Ալբանիա): Եզրափակչին կմասնակցեն «Ռոման» ու «Ֆեյենորդը»։