Իրանի մայրաքաղաք Թեհրանում փայլուն ելույթներ են ունեցել հունահռոմեական ոճի մեր պատանի ըմբիշները, հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ոսկե մեդալակիրներ են դարձել 51 կգ քաշային Ալեքս Մարգարյանը և Հայկ Լյուդվիգյանը (55կգ): Արծաթե մեդալներ են նվաճել Սամվել Խաչատրյանը (45կգ), Արթուր Բուրսալյանը (55 կգ) և Պետրոս Արշակյանը (60կգ): Բրոնզե մեդալ է նվաճել 80 կգ քաշային Արման Մովսիսյանը:
Մեր հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը:
Թիմին մրցավայր են ուղեկցել մարզիչներ Ազատ Ամոյանն ու Հարություն հովհաննիսյանը: