Չավին խոսել է «Բարսելոնայի» մարզաշապիկի կարևորության մասին։
«Թիմը պիտի ավելի լավը դարձնենք։ Խաղացողների մեծ մասը սկսել է ավելի լավ խաղալ ու բարձր մակարդակով հանդես գալ։
«Բարսայի» մարզաշապիկը 20կգ ավելի է կշռում, քան ցանկացած այլ ակումբինը։ Մենք պիտի հաղթենք ու լավ խաղանք։
Շատ պահանջկոտ վիճակ է։ Յուրաքանչյուր խաղ քննություն է։ «Բարսան» կատարելություն է, և դու պիտի պահանջկոտ լինես ինքդ քո հանդեպ»,- գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։