«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է՝ ինչու է արտասվել իր թիմի՝ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ դուրս գալուց հետո։
«Ես արտասվեցի, որովհետև ապրումակցում էի բոլորին, ովքեր սիրում են այս ակումբը»,- ասել է Մոուրինյուն խաղից հետո։
Պորտուգալացին «Ռոման» գլխավորել է նախորդ տարվա մայիսին։ Թիմը 1991 թվականից ի վեր առաջին անգամ դուրս եկավ եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ։
«Ինձ բախտ է վիճակվել խաղալ էլ ավելի հեղինակավոր եզրափակիչներում, քան սա է։ Բայց այն տեսակետից, թե մենք ինչ ընտանեկան մթնոլորտ ենք ստեղծել այստեղ, ստիպում է ինձ յուրահատուկ զգալ»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչում «Ռոման» մայիսի 25-ին կխաղա «Ֆեյենոորդի» հետ։