ՈՒԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունն իր պաշտոնակա կայքում հրապարակել է շաբաթվա լավագույն խաղացողի 4 թեկնածուներին:
Կիսաեզրափակչի արդյունքներով լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են՝
«Ռեյնջերսի» պաշտպան Ջեյմս Տավերնյեն
«ՌԲ Լայպցիգի» ֆրանսիացի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն
«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը
«Այնտրախտի» պաշտպան Էվան Ն՛Դիկան
Քվեարկել կարող եք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում:
Հիշեցնենք՝ Եվրոպա լիգայի եզրափակչում միմյանց հետ կմրցեն «Այնտրախտն» ու «Ռեյնջերսը»: Այն կկայանա մայիսի 18-ին Սևիլիայում: