59-ամյա պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն, որը գլխավորում է իտալական «Ռոման», Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ դուրս գալուց հետո դիմել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին, որի թիմը խաղալու է Չեմպիոնների լիգայի եզրափակչում։
«Թույլ տվեք ուղերձ հղել իմ ընկեր ու կոլեգա մեծն Կառլետտոյին. արի միասին հաղթենք եզրափակիչներում»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
ՉԼ եզրափակչում «Ռեալը» մայիսի 28-ին կհանդիպի «Լիվերպուլին», իսկ «Ռոման» Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչում մայիսի 25-ին կխաղա «Ֆեյենոորդի» հետ։