«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակչում «Լեսթերի» դեմ տարած հաղթանակի մասին։
«Երբ աշխատում ես Հռոմում, ապրում ես Հռոմում, շնչում նրանով, շնչում այս ակումբով։ Առաջին օրվանից ինչ պայմանագիր եմ կնքել, զգացել եմ, որ սա մեծ ակումբ է, բայց առանց հաղթանակների ու քիչ թվով եզրափակիչներով։
Մեզ հաջողվել է լավ թիմ կառուցել, որն աստիճանաբար աճ է գրանցել ու հիմա հաղթեց ԱՊԼ-ի թիմի»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։
Հիշեցնենք՝ «Ռոման» 1991 թվականից ի վեր առաջին անգամ է դուրս եկել եվրագավաթային մրցաշարի եզրափակիչ: