«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Լեսթերի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի պատասխան խաղից առաջ խոսել է լրագրողների հետ։ Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը կայացել էր մեկ շաբաթ առաջ՝ Անգլիայում (1-1):
«Մենք Մխիթարյանի պես ուրիշ խաղացող չունենք։ Կան թիմեր, որոնք ունեն նույն խաղամակարդակի խաղացողներ յուրաքանչյուր դիրքում, այս թիմերը կարող են կատարյալ ռոտացիա ունենալ: Մենք չունենք Մխիթարյանի նման այլ խաղացող։
Մենք ուզում ենք դուրս գալ եզրափակիչ: Մենք այստեղ ենք թիմով, Մխիթարյանը չկա, բայց մյուս խաղացողները կան։ Մենք պատրաստվում ենք պայքարել ամբողջ թիմով»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Պատասխան խաղը կկայանա այսօր երեկոյան Հռոմի «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում: Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռոմայի» հաղթանակը գնահատում է 2,20 գործակցով, ոչ-ոքին՝ 3,35, իսկ «Լեսթերի» հաղթանակը՝ 3,55։