«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Լեսթերի» դեմ Կոնֆերենցիաների լիգայի պատասխան խաղից առաջ խոսել է լրագրողների հետ։ Հիշեցնենք, որ առաջին հանդիպումը կայացել էր մեկ շաբաթ առաջ՝ Անգլիայում (1-1):
«Մեր նպատակը Կոնֆերանցիաների լիգայի եզրափակիչն է։ Մենք բոլորս պատրաստ ենք պայքարել եզրափակիչի համար։
Մեր երկրպագուները մեզ շատ կօգնեն։ «Ռոմայի» տիֆոզին ֆանտաստիկ մթնոլորտ է ստեղծում. ես այստեղ աշխատում եմ արդեն 10 ամիս և միասին մենք շատ բան ենք ապրել։
Մենք խաղում ենք ոչ միայն մեզ համար, այլ նաև երկրպագուների համար։ Ես ուզում եմ, որ նրանք մեզ հետ խաղան։ Եթե 70,000 մարդ ցանկանում է լինել խաղի մեջ, դա բոլորովին այլ բան է: Մենք խնդրում ենք ոչ թե պարզապես գալ մարզադաշտ խաղի համար, այլ խաղալ մեզ հետ»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
Պատասխան խաղը կկայանա այսօր երեկոյան Հռոմի «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում: Մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Ռոմայի» հաղթանակը գնահատում է 2,20 գործակցով, ոչ-ոքին՝ 3,35, իսկ «Լեսթերի» հաղթանակը՝ 3,55։