Մայիսի 1-ին «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի խաղում հյուրընկալվեց «Մալյորկային» և կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։
Հաղթական գոլի հեղինակ դարձավ կատալոնական ակումբի ավագ Սերխիո Բուսկետսը։ 33-ամյա կիսապաշտպանի համար այս հաղթանակը 328-րդն էր Լա Լիգայում։
Այս ցուցանիշով Բուսկետսն առաջ է անցել Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ռաուլ Գոնսալեսից (327 հաղթանակ)։
Ավելի հաճախ Իսպանիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում հաղթել են միայն չորս խաղացողներ՝ Անդոնի Սուբիսարետան (333), Սերխիո Ռամոսը (334), Իկեր Կասիլյասը (334) և Լիոնել Մեսսին (363):