Կոնֆերենցիաների լիգայի 1/2 եզրափակչի առաջին հանդիպումների լավագույն խաղացող է ճանաչվել «Ֆեյենորդի» հարձակվող Սիրիլ Դեսերսը։
Նա դուբլի հեղինակ է դարձել «Մարսելի» հետ խաղում (3:2):
Մրցանակին հավակնում էին նաև Լուիս Սինիստերան (Ֆեյենորդ), Լորենցո Պելեգրինին (Ռոմա) և Ադեմոլա Լուկմանը (Լեսթեր):
Հիշեցնենք՝ Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Դաիչի Կամադան (Այնտրախտ)։